Այսօր առավոտից Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը՝ պահանջելով 16 տարվա գյուղապետ Շահեն Կարապետյանի և ավագանու անդամների հրաժարականը։Գյուղացիների խոսքով՝ համայնքապետը հաշվետու չի լինում բնակչությանը, իրենք տեղյակ չեն՝ ինչպես է տնօրինվում համայնքային բյուջեն։ Բացի սրանից, բնակիչները նաև նշում են, որ տարիների ընթացքում համայնքին պատկանող գույքը անօրինական կերպով օտարվել է՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու։
Նորակերտ համայնքի բնակիչները պահանջում են համայնքապետի հրաժարականը
