«Նորմալ է, բա ի՞նչ էիք ուզում, ուզում էիք ՀՀԿ-ականները գովեի՞ն, մենք էդ ե՞րբ ենք իշխանություններին գովել». Մարուքյան

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԱԺ-ում խոսելով արտաքին քաղաքականության հետ կապված Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման փոփոխության մասին, նշեց, որ բացի խոսքերից, կադրային նշանակումները, քայլերը պետք է ապացուցեին դա, այլապես թեթեւամտություն կլինի ու աղետ՝ քաղաքականության մեջ: Այս առնչությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հորդորեց չանհանգստանալ, աղետ չի լինելու. «Դե հանրապետականներն են, հիմա պարզ է, իրենց իշխանությունից զրկվել են, կարծում են, որ առանց իրենց որեւէ պրոցես չի կարող առաջ շարժվել: Դա էլ է նորմալ: Եթե մի ուժ կամ մի մարդ երկար պաշտոն է զբաղեցնում, նա չի պատկերացնում որեւէ այլ մեկին, որը կարող է անել նույն գործը ավելի լավ: Դա մարդկային հոգեբանության խնդիր է: ՀՀԿ-ականները մեծ դժվարություններ են ունենալու՝ ճանաչելու նոր կառավարության ձեռքբերումները»: Մեր դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը Փաշինյանի ճակատագիրը հիշեցրեց Փաշինյանին, որ հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկեց, բայց պարտվեց՝ Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Բոլոր հեղափոխական առաջնորդները, որոնք երկրում ֆունդամենտալ փոփոխություններ են անում, այդ փոփոխությունները միշտ չէ, որ լինում են պոպուլյար: Դրանք լինում են նաեւ ոչ պոպուլյար: Ոչ պոպուլյար ռեֆորմներ անելուց հետո շատ հնարավոր է, որ դուք էլ չընտրվես, բայց պետական մտածողության, պետական գործիչ լինելու կարեւորագույն հանգամանքն էլ այն է, որ դու ոչ թե մտածես հաջորդ ընտրություններում ընտրվելու մասին, այլ մտածես երկրիդ ապագայի, երկրիդ զարգացման մասին: Այն, ինչ ասել է Միխայիլ Սաակաշվիլին, ըստ էության, Վրաստանը տարիներով առաջ է գցել տարածաշրջանի մյուս երկրներից: Որ նա չի ընտրվել, դա կարող է նրա համար անձնական տրագեդիա լինի, բայց պետական մտածողության իմաստով նա Վրաստանը երկար տարիներ առաջ է գցել: Հետեւաբար, պատմաբանները կդատեն: Պարոն Ֆարմանյանն էլ պատմաբան է, մեր շատ հարգարժան գործընկերը, պատմությունը կդատի բոլորիս՝ եւ մեզ, եւ Փաշինյանին, եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ականներին, որեւէ խնդիր չեմ տեսնում: Նաեւ որեւէ խնդիր չեմ տեսնում, որ քննադատում են, ասում են՝ աղետ է լինելու: Նորմալ է, բա ի՞նչ էիք ուզում, ուզում էիք ՀՀԿ-ականները գովեի՞ն: Մենք էդ ե՞րբ ենք իշխանություններին գովել: Լավ բան են արել, գովել ենք, բայց դե ե՞րբ են լավ բան արել, հազվագյուտ, չէ՞, հիմա իրենք էլ մեզ են քննադատելու, նորմալ է»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/27/959855/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES