Նոր սկանդալ. 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար լրատվամիջոցներին՝ մշակույթի նախարարությունից

2002 թվականից մշակույթի նախարարությունը պետբյուջեից գերատեսչությանը հասած աղքատիկ բյուջեից աջ ու ձախ ֆինանսավորում է պետական ու մասնավոր լրատվամիջոցներին: Սա, ըստ մշակույթի նախարարության պարզաբանման, աջակցություն է մամուլին: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման ի պատասխան, կառույցի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին «Արմենպրես» ՓԲԸ-ին տրվել է 86 մլն դրամ՝ տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար (միեւնույն ժամանակ նույն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը բյուջեից 2018-ի համար ստացել է 80 միլիոն դրամ): «Միր» միջպետական ՀՌԸ-ի Հայաստանի մասնաճյուղին նախորդ տարի մշակույթի նախարարությունը տվել է 160 մլն դրամ՝ ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար:

 

 

 

 

 

 

 

 

Նախարարությունը 2017 թվականին պետական մամուլին հատկացրել է 73 միլիոն 600 հազար դրամ, որից 47 մլնը բաժին է հասել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26 մլն 200 հազարը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին:Նույն թվականին մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել ոչ պետական մամուլին, որից 12 միլիոնը բաժին է հասել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 14 թերթի: 25 միլիոն էլ տրվել է մշակութային ուղղվածություն ունեցող 23 էլեկտրոնային եւ տպագիր մամուլի: Դրանցից մի քանիսն են՝ «Գրական թերթը» (բացի այս, առանձին գումար է տրվել նաեւ այս թերթի հավելվածին), «Իրավունք» օրաթերթն ու «Ազգ» շաբաթաթերթը եւ այլք:13 միլիոն էլ տրվել է 25 մարզային թերթի՝ յուրաքանչյուրին միջինը 500 հազար դրամ: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նաեւ «Մարզաշխարհ» մարզական թերթին՝ հատկացնելով 300 հազար դրամ:

 

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում մշակույթի նախարարությունը, գտնվելով առատաձեռն, իր բյուջեից 67 լրատվամիջոցի տրամադրել է 408 միլիոն դրամ կամ 840 հազար ԱՄՆ դոլար:Շարունակելով «անապահով» լրատվամիջոցներին տրված աջակցությունների ներկայացումը, նշենք, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ին տրամադրել է 80 մլն 700 հազար դրամ`տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար: «Միր» միջազգային ՀՌԸ-ին էլ կրկին ԱՊՀ-ի տարածքում հեռարձակումներ ապահովելու նպատակով տրվել է 175 մլն 500 հազար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տարի մշակույթի նախարարությունը պետական ստատուս ունեցող մամուլին հատկացրել է 70 մլն դրամ, որից 44 մլնը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ մոտ 25 մլնը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Մասնավոր մամուլին էլ տրվել է 46 միլիոն դրամ, որից 7 մլն տարբեր լեզուներով լույս տեսնող ազգային փոքրամասնության 11 թերթի: 5 մլն 500 հազար դրամ հատկացվել է մշակութային ուղղվածություն կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային 5 լրատվամիջոցների, որից 1 մլն 200 հազար՝ «Հրապարակ» օրաթերթին, 800 հազար՝ «Ազգ» օրաթերթին, 1 մլն 500 հազար՝ «Գոլոս Արմենիա» թերթի մշակութային հավելվածին եւ այլն:

Մանրամասները՝ այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES