Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին:

«Որովհետեւ նա մարդկային ոչ մի հատկանիշ չունի, մարդկային ոչ մի քայլ չի արել, նա իրեն դրել էր Աստծո տեղ երկրապահների մոտ, բայց ապացուցվեց, թե ինչ է իրենից ներկայացնում: Նրան մասսայական պետք է խոշտանգումների ենթարկել, որ ժողովուրդը գոնե կարողանա մի դանակ վերցնի, խփի, սիրտը հանգստանա: Ուրիշ բան չեմ կարող ասել: Ամենադաժան դատաստանը նույնիսկ նրա համար քիչ է: Պետք է ժողովուրդը խոշտանգի նրան եւ նրա բոլոր թիմակիցներին, ովքեր կողքին են եղել, ովքեր իմացել են, թե ինչ է կատարվում»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոսի պապը՝ Գեւորգ Աբաջյանը:

Նա ընդգծել է, որ Մանվել Գրիգորյանն այդքան փամփուշտները, այդքան զինամթերքը պահեստավորել է, իսկ ապրիլյան պատերազմում կռվող զինվորները մնացել էին առանց զենքի ու փամփուշտի.

«Ռոբերտիկիս մոտ եթե փամփուշտները չվերջանային, ինքը կկռվեր: Կռվում էր, չորսից մնացել էր մեկը, էլի՛ կռվում էր: Բայց փամփուշտներն էին վերջացել, իսկ դու տանում ես, չգիտես՝ ինչի ես պահեստավորում, ինչի ես պատրաստվում: Անձամբ ես եթե իմ ձեռքում իշխանություն լիներ, լրիվ ունեցվածքը կպետականացնեի, լրիվ կոչումներից կզրկեի: Նա արժանի չէ որեւէ կոչման, արժանի չէ Արցախի հերոսի կոչման: Ահա՛ Արցախի հերոսը (ձեռքով ցույց է տալիս Ռոբերտի պատկերը-խմբ.):

20 տարեկան հասակում, մինչեւ վերջին փափմուշտը կրակելով, իրեն պայթեցրեց, իսկ ինքը այդ ամբողջը տարավ լցեց իր պահեստները: Ի՞նչ Արցախի հերոս, եթե դու բանակին հասանելիքը կտրում, տանում ես քո տուն: Գեներա՛լ: Ի՞նչ գեներալ»,- ասել է Գեւորգ Աբաջյանը՝ ավելացնելով, որ մարդկանց հայհոյել չի սիրում եւ այդպիսի խոսքեր իր բերանից դուրս չեն գալիս, բայց հիմա այնաստիճան զայրացած է, որ եթե հանկարծ հանդիպեր Մանվել Գրիգորյանին, ապա նրան կհայհոյեր:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES