Շատ կարևոր. ՀՀ սփյուռքի նախարարը հայտարարություն է տարածել

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ:
Տարածելը խրախուսվում է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը.

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://goo.gl/GHJVCh»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES