ՇՏԱՊ․ Արցախում հրատապ նիստ են անում. նոր զարգացումներ…

ArmLur.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է` Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական գեներալ-լեյտենենտ Արթուր Աղաբեկյանի  գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում խուզարկություններ են իրականացվել:

Սրա հետ կապված Աղաբեկյանը բաց նամակով դիմել է 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին` նշելով, որ կատարվածը կասկածի տակ է դնում օպերատիվ շտաբի կատարած արդար և թափանցիկ գործունեությունը և իր համար, առնվազն, անհասկանալի է իր անձի՝ որպես շտաբի մեկ անդամի հանդեպ արտահայտված զրպարտությունը:

Եվ ահա, քիչ առաջ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ այս պահին Արցախում հրավիրվել է հրատապ օպերատիվ շտաբի արտահերթ նիստ` կապված խուզարկությունների հետ: Նիստին, մասնավորապես, շեշտվել է այն հանգամանքը, որ խուզարկությունն անհիմն է եղել. օպերատիվ շտաբն այս պահին չի գործում, քառօրյա պատերազմից հետո դրա գործունեությունը դադարեցվել է: Երեկվա տեղի ունեցած խուզարկությունները պատճառ են հանդիսացել, որպեսզի օպերատիվ շտաբը հրատապ խորհրդակցություն անցկացնի:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Մետաքսկոմբինատն» Աղաբեկյանի հետ որևէ առնչություն չունի. այն պետական հիմնարկ է:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ նիստին մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նախագահի խորհրդարական Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ: Օպերատիվ շտաբը քիչ անց հայտարարություն կտարածի` խստորեն դատապարտելով կատարվածը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES