Շտապ․ Ի՞նչ է տեղի ունեցել «Երևան Սիթի»-ի տարադրամի փոխանակման կետում․

Երևանում զինված ու դիմակավորված անձը սպառնալիքի ուժով տարադրամի փոխանակման կետից խոշոր գումար է հափշտակել։

Ինչպես տեղեկացնում է Shashyan.com–ը, երեկ, հուլիսի 21-ին, ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։

Զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES