ՇՏԱՊ. Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու նիստը մեկնարկեց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ազգային ժողովի հատուկ նիստում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-ն հայտնել է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և Հայաստանն այսօր վարչապետ կունենա: «Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-րդի առաջադրած թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին… Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, և ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»,- երեկ հայտարարել էր Էդուարդ Շարմազանովը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES