Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Հուլիսի 2-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով

ժամը 17:00-ին Լև Տոլստոյ – Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենանաերը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մահացածներն են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 37-ամյա Դավիթ Իսկանդարյանը, ուղեւորներ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսան եւ 1-ամյա Աննան: Նրանք ընտանիքի անդամներ են:

Վիրավորն է 8-ամյա Արեւիկ Իսկանդարյանը: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նյութի աղնյուրը՝  http://asekose.am/hy_AM

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES