Ու՞մ վրա է կրակել Սաշիկ Սարգսյանի տղան 11 տարի առաջ

Սոցիալական տարբեր հարթակներում քննարկվում է, թե ով է Դավիթ Սիմոնյանը, որը հաղորդում է ներկայացրել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի  11 տարի առաջ կատարած հանցագործության մասին:

11 տարի անց  նա դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ- սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին:

Լրագրողները լավ ծանոթ են Դավիթ Սիմոնյանին, քանի որ տարբեր ընտրությունների ժամանակ աչքի է ընկել։

2013թ. նախագահի ընտրությունների ժամանակ, Դ.Սիմոնյանն իրեն ոչ կոռեկտ է պահել «Ա1+»-ի լրագրողների հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Աղբյուրն՝ a1plus.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES