Ուսանողները փակեցին ԵՊՀ ռեկտորի ճանապարհը՝ թույլ չտալով նրան դուրս գալ դահլիճից

Ուսանողների հետ հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ցանկացավ դուրս գալ գիտխորհրդի դահլիճից, սակայն ուսանողները նստելով դռան դիմաց փակեցին նրա ճանապարհը:

ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ ինքը ցանկանում է գնալ. «Դուք կարող եք մնալ, բայց սա իմ իրավունքն է և դուք ոտնահարում եք իմ իրավունքը»,-ասաց նա,  սակայն ուսանողները հրաժարվեցին բացել նրա ճանապարհը: Վերջինս հայտնեց, որ ինքը ուժով կգնա:

Երկար հորդորներից հետո ուսանողները որոշեցին բացել ռեկտորի ճանապարհը:

Արամ Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ սա բռնություն էր իր նկատամամբ. «Բռնի մեթոդներով հարցեր չեն կարող լուծվել»:

Նշենք, որ հանդիպման ժամանակ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ և մնալու են այնքան ժամանակ մինչև ռեկտորը հրաժարական տա և ուսանողների պահանջները բավարարվեն,  ինչին ի պատասխան Արամ Սիմոնյանը հրաժարվեց մնալ այդտեղ և պատասխանել նրանց հարցերն՝ նշելով, որ սա բացահայտ ճնշում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES