Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված. Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս. Վահան Թումասյան

Ու գիտե՞ք հիմա ինչով եմ զբաղված: Գյումրու ոստիկանության հետաքննիչին բացատրություն եմ տալիս, թե ինչ հիմքով ենք 3 մանկահասակ երեխաներով մի կիսաքանդ դոմիկում բնակվող ընտանիքին 3 սենյականոց նորակառույց բնակարան նվիրել և բնականաբար աղբանոցների վերածված դոմիկները քանդել և համայնքապատկան տարածքը մաքրել: Կարծես հանցագործություն եմ արել: Հիմա այդ խեղճ ու կրակ ընտանիքի հարազատները, ովքեր դեռևս 20 տարի առաջ բնակարան ստացել, սակայն դոմիկը չեն քանդել, այլ նվիրել են իրենց քրոջ որդուն, իրենք էլ մշտական բնակության են մեկնել ՌԴ և այդ երկրի քաղաքացի են վաղուց… հիմա բողոքել են, որ ինչու է քանդվել առնետի բուն դոմիկը, այն դեպքում, որ դեռևս 20 տարի առաջ պետք է քանդված լիներ, այդ բնակարանից բաժին են պահանջում և այլն: Դէ հիմա արի և Գյումրին ազատիր դոմիկներից:

Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/06/974150/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES