Պավլիկ Մանուկյան. Ոստիկանի վրա ոչ թե Բիլյանն է կրակել, այլ Էդվարդ Գրիգորյանը․

Պավլիկ Մանուկյան. Ոստիկանի վրա ոչ թե Բիլյանն է կրակել, այլ Էդվարդ Գրիգորյանը

«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ին դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։ Նա հայտարարել է, որ հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։ «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ՝ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, հայտնու է Aysor.am-ը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ «Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նյութի աղբյուրը` https://www.irazek.am/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES