Պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, ով տեղափոխում է նախարարությունը մարզ. Լիլիթ Մակունց

Հնարավոր է առաջիկայում Գյումրի տեղափոխվի Մշակույթի նախարարությունը: Նախարար Լիլիթ Մակունցն այստեղ  որեւէ խնդիր չի տեսնում: Միայն ադմինիստրատիվ  հարցեր կարող են ծագել: Բայց դրանք, ասում է, հավանաբար հնարավոր կլինի կարգավորել:

«Ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, ով տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ, մշակույթի նախարարությունը միակը  չպետք է լինի, որը մարզ կտեղափոխվի: Այլ  նախարարություններ   նույնպես պետք է տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալեն, որպեսզի կարողանանք այդ համաչափ զարգացման մոդելը եւ տրամաբանությունը ապահովենք: Ես հարցին շատ դրական եմ վերաբերվում: Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ կառավարության նիստերի հետ կապված  հրատապ հանդիպումնրի խնդիր է լինում: Հենց այդ խնդիրները հասկանանք ինչպես ենք կարողանում հասցեագրել, նաեւ կկարողանանք որոշում կայացնել»,-Գյումրի կատարած այցի ժամանակ ասած նախարարը:

Անդրադարձ եղավ նաեւ Գյումրու թիվ 1 հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հատկացնելու խնդիրը: Ամեն ինչ շուտով կքննարկենք,-ասաց նախարարը:

Գյումրիից ժամանակին Մինաս Ավետիսյանի 3 որմնանկար է տարվել, դրանք Երեւանում են: Արդյո՞ք հնարավոր է վերադարձնել  քաղաքին: Նախարարն ասաց, խնդիրը կուսումնասիրի, բայց որ իր կողմից առաջին քայլն արված է, գաղտնիք չէ:

«Բոլոր այն կտավաները, որոնք չեն գտնվի այնտեղ, որտեղ պետք է լինեն, այսինքն ցուցասրահներում, միանշանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադաձվեն: Եվ դուք էլ Ձեր կողմից անընդհատ պետք է լինեք հետեւողական եւ խնդրի դեպքում արագ ազդակներ ուղարկեք»,-լրագրողներին դիմեց Լիլիթ Մակունցը:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նախարարին այլ խնդիրներից զատ եւս մեկը ներկայացրեց: Ժամանակին թատրոնին է տրվել Հակոբ Հակոբյանի հսկա որմնանկարը, որը մինչ այժմ գտնվում է ֆոյեում: Դրսից այն խաթարում է թատրոնի արտաքին տեսքը, քանի որ հսկա քարե պատի նման: Դրանից բացի, ներսում եւս կան լուրջ անհարմարություններ, որոշակի առումով խաթարվում է նաեւ որմնանկարի պահպանման ջերմային ռեժիմը: Պետք է գտնել հնարավոր տարբերակ եւ հարմար տարածք, որտեղ հնարավոր կլինի տեղակայել այդ հսկա որմնանկարը:

Մշակութային ոլորտում կան առաջնահերթություններ, որոնք արդեն հստակ ընդգծված են: Հենց դրանցից էլ սկսվելու է ոլորտի վերակառուցումը: Տարիներ շարունակ մշակութային օջախների հետ համագործակցությունը եղել է փակ շրջանակով: Այսօր ժամանակն է, որ շրջանակն ընդլայնվի:

«Պետք է ապահովել համագործակցություն պետական եւ հասարակական սեկտորի միջեւ, որովհետեւ այդ հասարակական սեկտորը բավականին մեծ ներուժ ունի եւ  կարող է շատ լավ, թարմ շունչ բերել: Բացի այն, որ կա որոշակի առումով նոր ձեւաչափի կարիք, նկատի ունեմ հավասար դաշտում գործելու, օրենքի շրջանակնրում գործելու, կա նաեւ բովանդակային խնդիր: Մենք նաեւ  տաղանդներին հայտնաբերելու խնդիր ունենք, որոնք այսօր Հայաստանում գործում են, բայց անտեսված են: Կամ ինչ-որ հանգամանքներից ելնելով լուսանցքում են»:

Հենց նրանց հայտնաբերման եւ դաշտ բերելու համար էլ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է հուշագիր ստորագրել «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ եւ հնարավորություն տալ մինչ օրս ստվերում գտնված մարդկանց ստեղծագործելու ավելի բաց դաշտում: Նախարարությունը կտա նրանց այն գործիքակազմը, հմտությունն ու գիտելիքը, որոնց կիրառմամբ այդ մարդիկ կլինեն առավել ինքնուրույն եւ  կկարողանան ներկայանալ մշակութային հարթակներում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES