ՊԵԿ-ը գիշերն անակնկալ է մատուցել Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։

ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։

Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշեցին, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES