Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը դիմել է Էրդողանին ․

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները: Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նկատել է տվել, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության: Խնդիրների շարքում, մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն: Այսպիսով, հայ համայնքն անորոշ ժամանակով դատապարտված է առանց պատրիարք մնալու: Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկում է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք կձևավորեն: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում նոր համակարգի անցումը ոգևորել է նաև իրեն՝ փոփոխությունների հասնելու տեսանկյունից:

Աղբյուր`    Agos.com.tr

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/16/970736/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES