Պարոն Փաշինյան,ՀՀԿ-Ին և ՀՀԿ Հիմնադիրներին Չեն Կարողացել Լռեցնել Անգամ Խորհրդային Կարգերը, Ինչ Մնաց Դուք

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Փաշինյանը երկօրյա գործնական այցով մեկնել է Տավուշ։
Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է. 《Ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոսի》:
Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով վարչապետի արտահայտած այս մտքին, պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
《Պարոն վարչապետ կարծում եմ պետք է իմանաք, որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. Դուք առավել ևս չեք կարող։ Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար》,-ասել է ԱԺ փոխնախագահը։
Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES