ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ:

 

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակիրճ ամփոփելով Մոսկվա կատարած այցի արդյունքները:

 

Վարչապետը նշեց, որ Մունդիալ-2018-ի մեկնարկային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որին ներկա են եղել նաև ինքը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը:

 

«Մենք ուղղակի ծանոթացանք, որևէ շփում, խոսակցություն մեր միջև տեղի չունեցավ»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման որոշ հարցերի, ինչպես նաև ներհայաստանյան որոշակի իրադարձությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:https://armenia24.site/?p=30323&l=am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES