Ռոբերտ Աբաջյանի Պապը Պատմեց Իր Երազը, Թե Ինչպես Է Աբաջյանն Ասել՝ «Մի Օրով Եկել Եմ»

Ռոբերտ Աբաջյանի պապը պատմեց իր երազը, թե ինչպես է Աբաջյանն ասել՝ «մի օրով եկել եմ» Ապրիլ 23,2018 20:00 119 Հրապարակում հանրահավաքի հարթակին է ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը: Նա ասաց, որ աշխարհի հեղափոխական պայքարի պատմության մեջ եզակի երեւույթ է մեր հայ ժողովրդի այս խոշոր հեղափոխական շարժումը: Նա ասաց, որ իր հերոս թոռան՝ Ռոբերտ Աբաջյանի խոսքն է տալիս մասնակիցներին. «Նա բացակա է, բայց նրա հոգին ու նրա պատկերը սա է»: Նա ասաց, որ երեկ հանրահավաքից հետո երազ է տեսել՝ «Դուրս եմ գալիս իբր հանրահավաքի գալու, Տոլստոյի անվան դպրոցի մոտ, որտեղ բնակվում էր հերոսը ձեր, կանգնած էր մայթի վրա, ասաց՝ պապի, էս իրիկունով ո՞ւր ես գնում, պապան Դավիթի հետ տանն է, ավագ որդիս է Դավիթը: Ասի՝ դու ո՞ւր էիր, չէիր երեւում, չկայիր, ասեց՝ պապի ջան, էլի չեմ լինի, մի օրով եմ եկել ու վաղը գնալու եմ: Ասեց՝ հեռվից եկել եմ»: Երազում Ռոբերտ Աբաջյանն ուզել է հանրահավաքի գնալ, պապը չի թողել, ասել է՝ «Ռոբ ջան, ինչ ուզում է լինի, դու չպիտի գաս, որովհետեւ էդ հանրահավաքների ժամանակ իմ աչքի առաջ կարմիր բերետավորները՝ 100-120 կգ-անոցները հարձակվել են 30-40կգ-անոց երեխաների վրա, գցում են ասֆալտի վրա, ջարդում են, դու չպիտի գաս, քեզ էլ կարող է դնեն մի ջահելի տեղ, քեզ էլ ծեծեն: Ասեց՝ պապի, ես ինչքան քեզ գիտեմ, դու ռիսկով մարդ ես, չպիտի՛ վախենաս, ես թուրքերից չվախեցա, հիմա իմ հայ ժողովրդի զավակների՞ց պիտի վախենամ»: Աբաջյանի պապն ասաց, որ շնորհքը միայն հաղթելը չէ, պետք է հաղթանակածը կարողանալ պահպանել, որ Աբաջյանի հոգին հանգիստ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/23/952301/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES