Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի հուլիսի 26-ին

Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուք քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահի գրասենյակի խնդրանքով հնարավոր է հարցաքննությունը ձայնագրվի: Եթե որոշում կայացվի այն տեսանկարահանել, վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե դրա որ մասն է հրապարակայնացվելու, բայց հնարավոր է` առհասարակ չհրապարակայնացվի:

Նյութի աղբյուրը՝  http://asekose.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES