Ռոբերտ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել հարազատներին

«Պարոն Քոչարյանը պահման պայմաններից առանձնահատուկ դժգոհություն չունի։ Նա ունի հնարավորություն մարզվելու, մեկժամյա զբոսանքի, ինչպես նաեւ, իր գրքի վրա աշխատելու հնարավորություն»,- այդ մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հարազատների տեսակցություններն արգելվում են: Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել քննիչի նաեւ այդ որոշումը: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել՝ բողոքարկելով նրան կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: Փաստաբաններից Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու։ Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում է: Որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով 2008 թվականին ՀՀ-ում մի քանի անձանց հետ համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/10/974811/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES