Ռոբերտ Քոչարյանին պետք է այլ մեղադրանքներ էլ առաջադրվեն. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի»  կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը գնացել է Վերաքննիչ դատարան և պահանջում է, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակն ընդլայնվի: «Քոչարյանի տեղը բանտն է», «Քոչարյանին ելք չկա» պաստառներով Փոստանջյանն ու թիմակիցները մուտք գործեցին Վերաքննիչ դատարանի շենք: Լրագրողների գետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի այն մեղադրանքը, որը Քոչարյանին առաջադրվել է, դրա ծավալը մեծացնել: «Պետք է նրան առաջադրել այլ մեղադրանքներ ևս: Նա ուղղակի պետական դավաճան է և մեր ազգին այնպիսի վնասներ է պատճառեր, որոնք անդառնալի են: Այն, ինչ նրա պաշտոնավարման տարիներին է տեղի ունեցել մեր երկրում, դա պետական դավաճանություն եմ ես գնահատում»,- ասաց նա:

Փոստանջյանի խոսքով՝ երեկ դատարանում Քոչարյանը ելույթ է ունեցել, բայց լավ կլինի նա պատմի, թե ինչով է զբաղվել Մարտի 1-ին և դրան նախորդած 10 օրերին: «Քոչարյանին ելք չկա: Նրան այլևս այստեղից մեկ ճանապարհ կա՝ դեպի բանտախուց»,- հավելեց Փոստանջյանը: Նա նշեց, որ Մարտի 1-ի գործով նաև Սերժ Սարգսյանին պետք է կանչել պատասխանատվության: Ինչու ոչ, Լևոն Տեր-Պետորսյանին էլ պետք է կանչել պատասխանատվության՝ 1990-ականներին ընտրությունների կեղծման համար: Ըստ նրա՝ իրենք արդար դատավիճիռ են պահանջում, որով նախկին նախագահները ցմահ ազատազրկման կդատապարտվեն:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև Քոչարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի իրադարձությունների օրը մարդկանց կոչ է արել չհեռանալ փողոցից ու սադրել է: «Իմ գնահատականով՝ եղել է խաղաղ ցույց, և խաղաղ ցուցարարների նկատմամբ տեղի է ունեցել հարձակում ՀՀ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից»,- նշեց Փոստանջյանը:

Նյութի աղբյուրը՝  https://www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES