Ռոբերտ Քոչարյանի Եղբոր Դուստր Իրինա Քոչարյանի Ֆեյսբուքյան Գրառումը՝ Հորեղբոր Ազատ Արձակվելուց Հետո

Ինչպես արդեն հայտնի էա յսօր` օգոստոսի 13-ին, Վերաքննիչ  դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվեց:

Գործը քննել է  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աշխատել է նախագահի աշխատակազմում, որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ, ինչպես նաև եղել է` նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ:

Իրինա Քոչարյանը  հորեղբոր ազատ արձակման թեմայով գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի ընկերներ!

Բոլոր նրանք, ովքեր խոսքով, գործով կամ պարզապես հոգով մեզ աջակցել են այս դժվար օրերի ընթացքում ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում սատարելու համար։ Այն մեզ ուժ տվեց։ Շնորհակալ եմ Աստծուն, որ դուք կաք մեր կյանքում։

Բայց սա դեռ առաջին քայլն է։ Ամենակարեւոր պայքարը դեռ առջեւում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES