Սամվել Ալեքսանյանն իրագործում է սպառնալիքը․Սիթիներում մսամթերքը ռեկորդային գնի է հասել

Ազգային անվտանգության ծառայության գործողություններից հետո արդեն երևանյան խանութներում, մասնավորապես՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, մսամթերքը կտրուկ թանկացել է։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում խանութի աշխատողներն ասացին, որ մսամթեքրը թանկացել է 18-20 տոկոսով։ Այսօրվա ընթացքում սպասվում է նաև միրգ բանջարեղենի թանկացում։

Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել էր սպասվող թանկացմանը և ասել.

«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES