«Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդություն է քննարկվում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:

Այս մասով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործերը:
Նախորդ մի քանի դատական նիստերը չէին կայացել հիմնականում ամբաստանյալների բացակայության պատճառով:

Սա դատավոր Արշակ Վարդանյանի մասնակցությամբ առաջին դատական նիստն է, քանի որ այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, ում լիազորությունները դադարեցվել էին:

Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Նրանք գտնում են, որ իրենց պաշտպանյալներին կալանավորման մեջ պահելու համար չկա որևէ հիմք:

Միջնորդություն է ներկայացվել նաև Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Ինչպես նշեց նախագահող դատավորը, միջնորդությամբ փորձ է կատարվում պարզել ,արդյոք մեղադրյալի մոտ հիվանդությունները դասվո՞ւմ են Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES