Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխութունների եւ պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաեւ մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների եւ ՀՅԴ-ի միջեւ, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները: ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի եւ կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով, կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը: ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի եւ Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը: Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Կոտայքի մարզպետն այժմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, ում համար այս օրերին մտածում են՝ ինչ պաշտոն առաջարկել:   Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES