Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է իրականացվում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա այն է, ինչ կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի:

Վստահ եմ, որ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը , ի դեպ կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ»,-հայտարարեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES