«Սա ոստիկանների թուլամորթության գագաթնակետն է. այսօրվա իշխանությունը պետք է մտահոգ լինի». Գուրգեն Եղիազարյան

«Ոստիկանապետը պետք է լրջագույն  հետևություններ անի. Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ համասեռամոլները պետք է հարձակվեն ոստիկանության վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։

Հարցին՝ առհասարակ, վերջին շրջանում տարբեր կառույցներում տեղի ունեցող ներխուժումներն ինչպե՞ս է գնահատում, նախ՝ եկեղեցու տարածք էին ներխուժել, Երևանի քաղաքապետարան, հիմա ոստիկանություն են ներխուժում, նա պատասխանեց, որ խիստ բացասական է գնահատում. «Եկեղեցու պարագայում սև ու մութ ուժերն ուղղակի հարվածի տակ են դնում մեր Հայ Առաքելական եկեղեցին։ Նրանք եկեղեցու մասին դեռ չեն բարբաջում, սկսել են վեհափառից, բայց, իհարկե, տարբեր տեսակի աղանդներ կան, որոնք լրջագույնս ֆինանսավորվում են, մեծ թվով համակիրներ ունեն և փորձում են հարվածի տակ դնել Հայ Առաքելական եկեղեցին։ Իսկ համասեռամոլները սկզբից հարձակվեցին Շուռնուխի վրա, որոշել էին գյուղն ապականել, հիմա էլ ոստիկանությունն են գրոհում։ Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, և պետք է հասկանանք՝ ուր ենք գնում, ինչ ենք անում։ Հատկապես այսօրվա իշխանությունը պետք է մտահոգ լինի»։

Գուրգեն Եղիազարյանը նկատեց. «Ենթադրենք՝ ոստիկանության տարածք ներխուժողները եղել են ոչ թե համասեռամոլներ, այլ սովորական երիտասարդներ, որոնք հարձակվել են, երկու հոգու էլ հասցրել հիվանդանոց, ի՞նչ կանեին այդ դեպքում։ Ես հիշում եմ, որ Մարտի 1-ին ոստիկանները կեղծ ցուցմունքներ էին  տալիս իմ ընկերների վրա։ Ես հիշում եմ, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կարմիր բերետավորներին սովորեցնում էին բթի և ցուցամատի համադրությամբ հարվածներ կատարել իմ ընկերների սրտի տակ, և մարդիկ ուղղակի ուշաթափվում էին այդ հարվածներից։ Փառք Աստծո, մահվան դեպքեր չեղան, բայց կարող էր մահացու լինել այդ հարվածը։ Ես դա էլ եմ տեսել, իսկ հիմա տեսնում եմ, թե ինչպես են համասեռամոլները գրոհում ոստիկանության բաժին։ Ասեմ, որ ոչ առաջին դեպքի հետ եմ համաձայն, ոչ երկրորդ։ Մենք մեր գումարով պահում ենք ոստիկանությանը, որպեսզի նա միշտ օրենքի կողմը լինի»։

Վերջին միջադեպը, ըստ նրա՝ ոստիկանների թուլամորթության գագաթնակետն է«Եթե ոստիկանը նույնիսկ ինքն իրեն չի կարողանում պաշտպանել, ինչպե՞ս պետք է քաղաքացիներին պաշտպանի։ Լրջագույն խնդիրներ կան այնտեղ լուծելու, որոնք լուծում չեն ստանում։ Այս ոստիկանապետը երիտասարդ կադր է, թռիչքաձև հասավ ոստիկանապետի պաշտոնին, իշխանությունների մեծագույն վստահությունն է վայելում, և 100 օր առաջ մտածում էի, որ կզբաղվի իրենով, և մենք կունենանք լուրջ մասնագետ։ Ցավոք, ինչպես երևում է՝ իրենով չի զբաղվել տղան։ Աստված իր հետ, տեսնենք՝ ինչ է լինելու։ Հիմա մեզ ցուցադրում են, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում ոստիկանությունը, և համասեռամոլները հարձակվում են ոստիկանության շենքի վրա։ Սա իրականությո՞ւն է, թե՞ հատուկ մտածված խաղ։ Միգուցե շուտով ատամները ցույց տալու պա՞հն է գալու, և այսօր իրենց որպես գառնուկ են դրսևորում։ Կապրենք՝ կտեսնենք»։

https://168.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES