Սերժի ու ՀՀԿ-ի սպասավոր դատավորից ավել բան ակնկալել չի կարելի․ Իրավապաշտպանը՝ Մասիսի քաղաքապետի ազատ արձակման մասին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ որոշում է կայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու վերա վերաբերյալ։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը: Որպես խափանման միջոց ընտրել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի կարծիքով՝ տեղի է ունենում խտրական արդարադատություն և դատական համակարգի սաբոտաժ հեղափոխության դեմ։

«Ես չեմ կարողանում հասկանալ։ Սա այսօր այդ դատավորի համար մեծ շանս էր գոնե 0,01 տոկոս մաքրվեր այն կեղտից, որի մեջ որտեղ թաղված է և իրավական արդարադատություն իրականացներ։ Մենակ դատավորի անձը, ով ամբողջ կյանքում եղել է Սերժի ու ՀՀԿ-ի սպասավորը, իրենից ավել բան ակնկալել չի կարելի։ Սերժի շորշոփի տակ մնացած դատավոր է։ Ինչ ասեմ։ Այսօրվա դրությամբ մարդ ծեծող այդ գազաններին բաց թողնել, իսկ առողջական խնդիր ունեցող մարդկանց փակի տակ պահել, չգիտեմ․․․ Իմ համար անընկալելի է դա ինձ համար։

Մենք չենք ասում այդ մարդկանց արդարացնել, մենք ընդամենը դիմում ենք նրանց խափանման միջոցը փոխելու համար։ Իսկ խափանման միջոց կալանքը պարտադիր պայման չէ։ Այդ մարդկանց մեջ այնքան վատառողջ մարդիկ կան, որ երկրից են փախնելու, ոչ էլ քննությանն են խոչընդոտելու»,- նշեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ այսպիսի ապապետական մոտեցում ինչպես այս գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մոտ է, դեռ չի տեսել։ «Իրողություն  փոխվել է Հայաստանում։ Բայց հեղափոխությունը լույս անջատել միացնել չէ, որ բոլորը փոխվեն։ Մենք այսօր չունենք նոր Գլխավոր դատախազ, ունենք հանցավոր ռեժիմի սպասավոր նույն դատախազ, ունենք նույն դատավորներ, ովքեր ամբողջ կյանքում սովոր են եղել այդ ռեժիմին սպասարկել։ Մենք պետք է դատական համակարգը փոխենք, դատավորներին փոխենք, որով հետև նրանց մեծ մասը դեռ մնացել է իրենց սնող ՀՀԿ-ի տակ։ Դե այնքան են տվել առել, այնքան կաշառք են վերցրել ու պատվեր կատարել, որ մինչև հիմա էլ շարունակում են։ Մեզ մոտ լուրջ խնդիր է»,- շեշտեց Մարինե Պողոսյանը։

Նշենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին և 2-րդ մաս):

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES