Սկանդալ Գյումրիում. ապրիլյանի առաջին նահատակ Վլադիմիր Մելքոնյանի մորը ծեծելու փորձ է արվել

«Էդ որ ջնջիր, գիտեիր վերջն է, նոր է սկսվում, միայն նրա համար, որ էդ երեխու մորն էս վիրավորել: Նայեք էս խայտառակ նկարին, որտեղ ապրիլյան քառօրյայի հերոս նահատակ Վլադիմիր Մելքոնյանի անվան դասասենյակը, ոմն Ջամբազյան իր անունով է դարձրել, վկայակոչելով մարզպետարանի և դպրոցի կոլեկտիվի որոշումները. իր ստոր արարքը եզրափակել է հերոսի մորը քաշքշելով ու հայհոյելով. հպարտությամբ տեղադրել էր, որ իբր մարզպետարանի որոշմամբ է եղել այս անվանափոխությունը, հետո տեսավ որ վաղն անպայման դատախազությունը  զբաղվելու է իր հարցով իմ գրած ոտնձգությունը հիմք ընդունելով որպես հայտարարություն, ջնջեց: Ջնջեցիր ինչպես գրածդ, այնպես էլ խիղճդ, որ էդ  20 տարեկանը զոհվեց հանուն իմ ու քո նմանի, որ սատար կանգնենք իր ծնողին, ոչ թե հայհոյես ու քաշքշես: Ամոթ քեզ մարտական խաչի շքանշանակիր. պատասխան ես տալու… Ասեմ որ, ոչ թե պատահական եմ իմացել, այլ Վլադիմիրի մայրն է զանգել ու լացակումած պատմել ողջ եղելությունը…»:

Այս գրառումը ֆեյսբուքի իր էջում կատարել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:

Ստոր այս արարքը ապրիլյան պատերազմի գյումրեցի նահատակ Վլադիմիր Մելքոնյանի հիշատակի նկատմամբ կատարվել է Վազգեն Առաջինի անվան Գյումրու թիվ 27 դպրոցում: Դասարանը Վլադիմիրի անունով էր անվանակոչվել 2016թվականի մայիսի 24-ին: Դպրոցի բակում նաեւ հերոս սանի անունով հուշաքար եւ աղբյուր էր բացվել:

Այս լուսանկարներն արված են 2016 թվականի մայիսի 24-ին, երբ դասարանն անվանակոչվում էր Վլադիմիր Մելքոնյանի անունով, զինվորական հագուստովը Գարեգին Ջամբազյանն է 

Վլադիմիրն այս դպրոցի սան է եղել: Գյումրեցի հերոսի մայրը պատմել է, որ իր որդու հիշատակն անարգել ու արդեն անվանակոչված դասարանն իր անունով է անվանակոչել դպրոցի նախկին զինղեկ, ՀՀ Մարտական խաչ շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը: Նա դասարանից հեռացրել է ապրիլյան հերոսի լուսանկարներն ու նրա մասին պատմող ամեն ինչ, դրանք փոխարինել իր լուսանկարներով: Երբ Վլադիմիր մայրը՝ Սվետլանան ընդդիմացել է, Ջամբազյանը, ըստ նրա, իրեն ավելորդություններ է թույլ տվել, հայհոյել է եւ փորձել է անգամ հարվածել տիկնոջը:

Սա արդեն անվանափոխված ցուցանակով դասարանն է: Լուսանկարը վերցված է Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքի էջից

Հիշեցնենք, որ գյումրեցի սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհն էր: Նահատակվեց 2016 թվականի ապրիլի 1-ին՝ մարտական դիրքում հերթապահելիս:

ուսանկարում ապրիլյան պատերազմի նահատակ, գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար  Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, նաեւ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES