Սկանդալ հայկական շոու բիզնեսում. ինչո՞ւ Սոնա Շահգելդյանը ելույթ չունեցավ Երևանի համերգում

Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից; որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։
Մեղքը բնավ իմը չէր; այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։
Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք; որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։
Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել; որ ես ինքս չեմ առաջարկել երգել; ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար; իմ ազգի համար; բայց դա չի նշանակում; որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը; թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան ։
Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել; դա դեռ չի նշանակում ; որ իմ ժողավրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։
Թե կարծում էիք կարևորը 1_ին մասն էր; իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները»; երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողավրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք; բայց Ձերը; ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։
Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի; Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։
Բարին ընդ Ձեզ ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES