Սոցցանցերում շատ ժամանակ անցկացնող կանայք պակաս ինքնավստահ են․ ուսումնասիրություն

Կանայք, որոնք սոցցանցերում անցկացնում են օրական 1 ժամ և ավելի ժամանակ, պակաս ինքնավստահ են զգում իրենց, քան մյուսները։ Այդ մասին է վկայում Հոգեբանների բրիտանական միության ամենամյա համաժողովի ժամանակ ներկայացված ուսումնասիրության արդյունքը, գրում է korrespondent.net-ը։

Ուսումնասիրությանը մասնակցել է 100 կին։ Մասնագետները պարզել են, թե որքան ժամանակ է սոցցանցերում անցկացնում նրանցից յուրաքանչյուրը։ Այնուհետ նրանց հարցեր են ուղղվել, թե արդյոք իրենք գրավիչ են համարում երկարոտն ու արևայրուքով կանանց, կամ արդյոք անհանգստանում են, թե ինչ տեսք ունեն այս կամ այն հագուստով։

Պարզվել է, որ որքան շատ են կանայք ժամանակ անցկացնում սոցցանցերում, այդքան մեծ ու ճնշող ազդեցություն են նրանց վրա ունենում նորաձևության ընդունված չափանիշները, իսկ նրանց ինքնավստահությունը միայն նվազում է։

«Որոշակի իդեալներ կանանց համար գոյություն են ունեցել և ավելի վաղ, սակայն սոցցանցերը դրանց ազդեցությունն առավել ուժեղ են դարձրել։ Կանայք սոցցանցերում համեմատվում են ընկերուհիների հետ, որոնք բարելավում են իրենց արտաքինը ֆիլտրների օգնությամբ»,- նշել են բրիտանացի հոգեբանները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES
Добавить комментарий