Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ, որ Սարգսյանի հրաժարականը ցնծությամբ ընդունվեց ողջ երկրում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կային դրդապատճառներ, հակառակ դեպքում չէր լինի իշխանափոխություն: Եղել են բացթողումներ, բնականաբար: Եթե չլինեին բացթողումներ, այս իրավիճակը չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման խոստովանությամբ է հանդես եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով թավշյա հեղափոխության պատճառների մասին:

Նա հավելել է, որ ՀՀԿ-ում դեռեւս քննարկում եւ վերլուծում են տեղի ունեցածի պատճառները: Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ ցնծությամբ ընդունվեց ողջ երկրում` դառնալով տոնախմբության առիթ, Բաղդասարյանը հակադարձել է. «Ամբողջ հանրապետությունը 3 մլն ժողովուրդ է»: «Մեծամասնության կողմից փողոցներում ուրախ բացականչությունները, բարձր տրամադրությունը հնարավոր չէր չնկատել»,- դիտարկմանն էլ պատասխանել է. «Եթե Դուք համեմատեք` տներում ինչ էր կատարվում եւ փողոցներում, արդեն կխոսենք այդ համեմատության մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES