Վարչապետը ճիշտ է անում. Արմեն Սարգսյանն ասել է` որ հարցում է աջակցում Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալա-կան ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար: 

Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:

— Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան:

Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:

Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:

Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES