Վարչապետի Նստավայրի Մոտ Քաղաքացին Ինքնահրկիզման Փորձ Է Արել

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

«Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ այլ մանրամասներ կտրվի առաջիկայում:

Լուսանկարները դիտեք ստորև՝

Նյութի աղբյուրը՝  http://online.banber.tv/
Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES