Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հավաքակայանում է, մեկնում է զինծառայության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է, նա ներկայացրել է փաստաթղթերն ու սպասում է: Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար:

Հավաքակայանում նրա հետ միասին են քեռին ու հորեղբայրը, ինչպես նաեւ ընկերները:

Ինքը Աշոտ Փաշինյանը դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն:

Նշենք, որ դեռեւս հավաքակայանում չեն Աշոտ Փաշինյանի ծնողները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, քույրերը: Աշոտ Փաշինյանը նշեց, որ այդ փաստն իրեն առանձնապես չի անհանգստացնում ու շուտով իրեն կմիանան:

Նյութի աղբյուրը՝  http://lurj.info/?p=17668

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES