Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է՝ Ջերմուկում: Նա այնտեղ է՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղ ու հացով, ողջույններով, այնուհետ նրան շրջապատեցին Ամուլսարի հանքի դեմ բողոքողները: Վարչապետը խնդրեց քայլել, ընթացքում զրուցել, սակայն նրան շրջապատեցին մի խումբ ջերմուկցի երեխաները, որոնք միաձայն երգում էին «Դուխով» երգը:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում մայրաքաղաքում և Ջերմուկում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES