Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ: Պատրաստ եմ ցանկացած պահի սատար կանգնել և աջակցել Ձեզ հայրենիքը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Շատ լավ է, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ: Սակայն կան առաջնահերթ խնդիրներ, որ հուզում են ժողովրդին.
-Առաջնահերթ պետք է ապահովել բանակի մարտունակությունը և երկրի անվտանգությունը,
-Վերանայել հանքարդյունաբերության պայմանագրերը,
-Ստեղծել աշխատատեղեր,
-Ստեղծել իրավիճակ, որ եղած գիտնականները չարտագաղթեն, գնացածներն էլ ետ վերադառնան,
-Պետական աշխատավարձը մինիմում պետք է դառնա150.000 դրամ,
-Թոշակը բարձրացնել կրկնակի,
-Հատուկ ուշադրություն դարձնել բանկերի տոկոսների իջեցմանը, որի հետևանքով թալանվում և կեղեքվում է ժողովուրդը:
Խնդրում եմ պատասխանել, թե այս հարցերից որոնք են Ձեզ մոտ ընդգրկված որպես հրատապ և ինչն է նախատեսված լուծել մեկ տարվա ընթացքում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES