Տարոն Մարգարյանը վախեցած է

Վերջին օրերին Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգիոն» անվտանգության ընկերության աշխատակիցները։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Որոշ տեղեկություններով` «Լեգիոն» ընկերությունը պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի եղբորը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչու՞ է հսկվում քաղաքապետի տունը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանն ասել է. «Ես տեղյակ չեմ։ Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապետարանն ի՞նչ առնչություն ունի»։

«Հետաքրքիր է, թե ումից է վախենում Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին և լրագրողներին հավատացրել, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում»,- գրում է թերթը։

«Ժողովուրդը» հիշեցնում է` Երևանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES