Տունը սահմանից 300-500 մետրի վրա է, մոլորվել է եւ պատահաբար սահմանի խախտում է եղել. ԱԱԾ տնօրենը՝ Կարեն Ղազարյանի մասին

ԱԱԾ-ն է վերահսկում սահմանը, իսկ այն քաղաքացին, որ անցել է սահմանը, իրենց տունը գտնվում է սահմանից 300-500 մետր հեռավորության վրա: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրերս Տավուշի մարզում Կարեն Ղազարյան անունով բնակիչը մոլորվել ու հատել էր հայ-ադրբեջանական սահմանը:

«Այդ մարդն ունի որոշակի առողջական խնդիրներ, մոլորվել է եւ պատահաբար սահմանի խախտում է եղել:

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Վանեցյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES