Փաշինյանը վստահեցնում է՝ վարորդների նկատմամբ տուգանքների համաներում անպայման անելու են.

ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր առաջարկությունը արագաչափերի եւ տեսախցիկների աշխատանքների ժամանակավոր դադրեցման մասին: «Ես առաջարկել եմ՝ դիտարկել հնարավորությունները, եւ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ: Եվ եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ ունի, մենք կանենք եզրակացություններ: Եթե՝ ոչ, էլի կանենք եզրակացություններ: Ես առաջարկել եմ դիտարկել՝ հնարավո՞ր է ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել: Այդ հայտարարությունից հետո պետք է հասկանանք՝ հայտարարությունը վատթարացնող որեւէ միտում իր հետ բերե՞լ է, թե չի բերել»:

Մանրամասներն՝ այստեղ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/05/21/1096551/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES