Փաշինյանի թիմը դեմ է եղել Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը:

Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է.

«Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու

և ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի:

Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES