Փաշինյանի խոսնակը՝ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան այն հարցի, որ այսօր տեղի ունեցած  ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- ասաց  Եղոյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։

Irakanum.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES