Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել

aravot.am-ը գրում է․

Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն այսօր դիտելու էին եկել ինչպես մշակութային հանրաճանաչ դեմքեր, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն՝ Աննա Հակոբյանը, նրանց որդին, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, գեներալներ Ֆելիս Ցոլակյանը, Սեյրան Օհանյանը, Միքայել Սրբազանը։

Այսօր ևս դահլիճում ո՛չ նստելու, ո՛չ էլ նույնիսկ կանգնելու տեղ չկար, թատրոնի անձնակազմը ստիպված էր եղել աթոռներ ավելացնել, սակայն դա էլ կարծես փրկություն չէր։

Աննա Հակոբյանի մուտքը դահլիճ ընդունվեց բուռն ծափահարություններով, այնուհետ ներս մտավ Կարգին Հայկոն, դահլիճը դարձյալ դղրդաց ծափահարություններից։

Ներկայացումը հուզեց վարչապետի կնոջն ու մշակույթի նախարարին․ այն անհնար է դիտել առանց արցունքների, հանդիսատեսը՝ տղամարդ, թե կին, ռազմական, թե մշակութային գործիչ, արտասվում է։ Աննա Հակոբյանը, որը լրագրողների հետ պայմանավորվեց զրուցել ներկայացման ավարտից հետո, ասաց․ «Ես ճիշտ է՝ խոստացա ընդմիջմանը կամ ներկայացման վերջում այդ թեմայով խոսել, բայց կներեք, չեմ կարող խոսել»։

Հարցին՝ հուզվա՞ծ եք, Աննա Հակոբյանն ասաց․ «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել ու սա կարող եք համարել գնահատականն այդ ներկայացման»։

Լիլիթ Մակունցի աչքերը թաց էին։ Նա ասաց․ «Ցնցված եմ, շատ տպավորված եմ, հուզիչ էր, ամբողջ ընթացքում չկարողացա զսպել էմոցիաներս, արտասվել եմ, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել։ Ու դա նորմալ է, որովհետև թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը, վերապրեցինք նորից այդ չորս օրերը»։

Նախարարն ասաց, որ առաջին անգամն էր Գյումրու թատրոնում և զարմացել էր դահլիճի լեցուն լինելուց։ Ներկայացման մեջ բարձրաձայնված էին նաև իշխանությունների բացթողումները, որի պատճառով ապրիլյան պատերազմին այդքան զոհեր ունեցանք, խոսվում էր նաև օլիգարխների որդիների արտոնյալ լինելու, բանակում չծառայելու մասին։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց այդ քննադատությունը թատրոնի բեմից․ չէ՞ որ խոսքը իր Պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանին էր վերաբերում։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES