Փաշինյանի հրամանը՝ զինված ուժերին. «Պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի»

 

Սահմանում իրավիճակը լարված է եւ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ են ձեզ զեկուցել՝ պատասխանեց. «Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի, գիտեք նաեւ, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ, եւ ես կարծում եմ, ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի, եւ իմ հրամանը զինված ուժերին հենց դա է եղել»: Հիշեցնենք, որ զորավարժությունները տեղի են ունենալու հուլիսի 2-6-ը, իսկ անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու՝ Փաշինյանը պատասխանեց, որ հիմա քննարկումներ են անցկացնում՝ ձեւաչափը հստակեցնելու թե՛ կուսակցության ներսում, թե՛ այլ ուժերի հետ: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են: Իսկ  թե երբ է նախատեսվում անցկացնել արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ մեկ տարվա ընթացքում. «Կոնկրետ ժամկետը կախված է նաև քաղաքական իրավիճակից եւ որոշակի տեխնիկական հարցերից»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/01/967873/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES