Փորձեք այս մազերի դիմակը մեկ անգամ և դուք այլևս չեք կարողանա դրանից հրաժարվել

Յուրաքանչյուր կին գիտի, թե ինչքան դժվար է մազերը պահել առողջ և գեղեցիկ վիճակում։

Սովորաբար մենք օգտագործում ենք քիմիական նյութեր պարունակող նյութեր, մոռանալով բնական միջոցների մասին։

Բացի այն, որ տնական միջոցները չեն պարունակում քիմիական նյութեր, դրանք ավելի հասանելի են խանութներում։

Այս նյութում մենք կպատմենք ձեզ մի պարզ միջոցի մասին, որը կարող է դադարեցնել մազաթափությունը և խթանի մազերի աճին։

Խոսքը գնում է մազերի դիմակի մասին, որը շատ պարզ է։ Այս բաղադրատոմսը շատ արդյունավետ է և արագ է պատրաստվում, իսկ ինչն ամենալավն է՝ այն գործում է ցանկացած տեսակի մազերի համար, անգամ ամենավնասված։

Այս բաղադրատոմսը հատկապես խորհուրդ է տրվում նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մազաթափության հետ։

Գարեջրի խմորիչը մազերի արագ աճի և մազաթափության դեմ խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1 անգամ, 10-15 շաբաթ։ Այնուհետև դուք պետք է դադար տաք 3 ամսով և կրկնեք անհրաժեշտության դեպքում։

Եթե դուք պետք է բուժեք վնասված մազերը, ապա կարող եք այն օգտագործել շաբաթական 2 անգամ, 6-8 շաբաթ։ Եթե հարկավոր է կրկնել պրոցեդուրան, ապա արեք դա 3 ամիս հետո։

Գարեջրի խմորիչով դիմակ ընդդեմ մազաթափության և թույլ մազերի ամրացման։

Բաղադրիչներ

1 թեյի գդալ տաք կաթ,
1 թեյի գդալ մեղր,
20 գրամ գարեջրի խմորիչ,
1 ձվի դեղնուց։

Պատրաստումը

Խառնեք տաք կաթը, մեղրը և խմորիչը և թողեք 15-20 րոպե տաք վայրում։

Այնուհետև ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք և դիմակը պատրաստ է։

Ինչպե՞ս օգտագործել

Գլուխը լվանալուց հետո փաթաթեք գլուխը սրբիչով և հետո քսեք մաքուր խոնավ մազերին դիմակը, այնուհետև ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և տաքացրեք սրբիչով, որպեսզի ստեղծեք օպտիմալ պայմաններ խմորիչի աճի համար։

Թողեք մեկ ժամ, իսկ հետո լվացեք մազերը ջրով, կարող եք օգտագործել մի փոքր մազերի բալզամ։

Ուշադրություն դարձրեք դիմակը ունի խմորիչի հոտ, որը պետք է կորի գլուխը լվալուց հետո։

Եթե ուզում եք, կարող եք ավելացնել այլ բաղադրիչներ, ինչպիսիք են յոգուրտը, ալոե վերան, կոկոսի հուղը և այլնմ սակայն հիմնական բաղադրիչը (խմորիչը) պետք է անպայման առկա լինի։

Արդեն առաջին օգտագործումից հետո ձեր մազերը կստանան անհավանական փայլ և տեսք։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES