Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կառավարական թիվ 3 մասնաշենքում ռումբի մասին ահազանգ է ստացվել:
Հիշյալ շենքում տեղակայված են մի քանի նախարարություններ, սակայն քաղաքացին ցանկացել է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:
Այս պահին դեպքի վայրում են փրկարարները և ողջ շենքի աշխատակիցների տարհանման աշխատանքներ են իրականացվում: