Քոչարյանը Շատ Փող, Հին Ընկերներ, Գեներալներ Ունի. Վտանգավոր Է․ Սարգիս Քլոյան

Վերաքննիչ դատարանի դատավորն ավելի բարձր դասեց Քոչարյանին, քան ՀՀ Սահմանադրությունը։ Դատավորը երկար տարիներ աշխատել էր Քոչարյանի հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ շունը շան թաթ չէր ծամի։ Նա հիմա ազատության մեջ է, բայց դա չի նշանակում, որ նա հավերժ է դուրս եկել։ Դատախազությունը գործը կհանձնի վճռաբեկ դատարան, և մենք վճռաբեկից սպասելիքներ ունենք։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2008 թվականի մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պնդում է՝ սահմանադրական կարգը տապալել է Քոչարյանը, նա չպետք է ազատության մեջ լինի։

«Մենք ունենք զոհեր, վիրավորներ, ունենք երկիրը կեղեքած մարդ, ինչպե՞ս կարող է այդպիսի դահիճն ազատության մեջ գտնվի»,- ասաց Քլոյանը։ Նրա խոսքով՝ իրենք Փաշինյանի հետ երկար ճանապարհ են անցել, նույն նավի վրա են եղել, Փաշինյանն ուզում էր, որ դատավորներն անկախ լինեին, բայց տեսանք, թե ինչ եղավ։

«Հեղափոխությունը դեռ ամբողջովին չի իրականացվել։ Ամսի 17-ին պետք է հավաքվենք ու վերջնական հեղափոխություն իրականացնենք։ Ինչքան ուշ, այնքան վատ։ Նա երկու շաբաթից ավելի խցում էր ու այնտեղից իր գործն անում էր, բա ազատության մե՞ջ ինչ կանի։ Նա շատ մեծ գումարներ ունի, ռեսուրսներ ունի, վերջիվերջո՝ հին ընկերներ, գեներալներ. վտանգավոր է, շուտափույթ պետք է գործի անցնել»,- վստահ է Սարգիս Քլոյանը։

Տեսանյութ

Աղբյուրը՝ http://banber.tv

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES