«Քոչարյանի ազատ արձակումով դատական համակարգը մարտահրավեր է նետել հայ ժողովրդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի դատական համակարգը անկախ չէ. «Թավշյա հեղափոխության պահանջը այլ է։ Հեղափոխությունը դանդաղելու իրավունք չունի, անթույլատրելի է Ազգային ժողովի ընտրությունների ձգձգումը։ Սա համայն հայության համար պետք է փաստ լինի՝ ընտրությունները պետք է շուտ անցկացվեն, գոնե հեկտեմբերի վերջին»։
Շիրինյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը կգտնի լուծում և սա ազդակ է, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարի ավգյան ախոռների մաքրման նոր փուլի մասին. «Այդ օրը պետք է հռչակվի ընտրությունների մոտավոր ժամկետը»։