Օրումեջ կարծիք փոխող մարդիկ երբեք չեն կարող ռեֆորմ անել. Հակոբ Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ովքեր օրումեջ կարծիք են փոխում, այդ մարդիկ երբեք ռեֆորմ չեն կարող անել»,- իր խոսքն ուղղելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ հանձնաժողովում ձեռնպահ էին քվեարկել, իսկ հիմա՝ կողմ:

Նրա խոսքով՝ եթե այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, ապա ինչու են շարունակում օրենքի «պարտադիր» բաղադրիչը:

«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծը անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա պրոբլեմ և շահարկման առարկա յուրաքանչյուր ընտրության ժամանակ»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES